«Այսօր հասարակության մեջ, հասարակական քաղաքական կյանքում քննարկվում է՝ ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում։ Դա իսկապես հեղափոխությո՞ւն էր, թե՞ Հայաստանից դուրս ինչ-որ գրասենյակում գրված իր յուրահատուկ ռեժիսուրայով սցենար։ Միանշանակ գնահատական չկա»,- «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։
Արցախյան հիմնախնդրին անդրադառնալով քաղաքագետը նշեց․ «Արցախյան հարցը փաստ է, որ մտել է փակուղի։ Ընդդիմադիր ժամանակ եղած պոպուլիզմը տեղափոխվեց նաև իշխանության ընթացք և Արցախի հարցը տարավ պոպուլիստական դաշտ։ Ասվեց, որ պետք է ընդունել այնպիսի որոշում Արցախի հարցում, որ բավարարի երեք կողմերին, դա ասվում էր Եվրոպայի համար։ Բայց Հայաստանի համար հայտարարվում է՝ Արցախը Հայաստանն է և վերջ։ Այս երկու հակադիր, իրար ժխտող, մերժող պոպուլիստական ձևակերպումների արանքում իսկապես Արցախի հարցը փակուղի է մտած»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը