14 11 2019

Սենատորն արգելափակել է Ցեղասպանության ճանաչման բանաձևը

Սենատորն արգելափակել է Ցեղասպանության ճանաչման բանաձևը

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Ես հենց նոր հանդիպեցի Էրդողանի և նախագահ Թրամփի հետ և խոսեցի այն խնդիրների մասին, որոնց բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ներխուժման պատճառով։ Հուսով եմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այդ խնդիրը»,- ասել է սենատորը նիստի ժամանակ։

ԱՄՆ նախագահի մերձավոր աջակից Գրեմը նշել է, որ սենատորները «չպետք է ոչ գունազարդեն, ոչ էլ նորից գրեն պատմությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ