13 11 2019

Երկրի թիվ 1 թամադան հայագիտություն ուսումնասիրողներին անվանում է թամադա․ Աշոտյան

Երկրի թիվ 1 թամադան հայագիտություն ուսումնասիրողներին անվանում է թամադա․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Բժշկության մեջ մի տերմին կա “լոգորեա”: Այն կազմված է հունական logos` խոսք, և rea` հոսալ, ծորալ, բառերից: Ռուսերեն՝ словесный понос: Հայերեն կարող է թարգմանվել, երևի, որպես բառածորանք կամ պաթոլոգիկ շատախոսություն:

Այս եզրը լավագույնս է բնութագրում Նիկոլ Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը, ինչի լավագույն ապացույցն է Փաշինյանի երեկվա հանդիպումը Ֆրանսիայի հայկական համայնքի հետ: Մարդը այնքան վիճելի, սխալ, սուտ և անտեղի բաներ ասաց, որ չգիտես էլ , որ մեկից սկսես, ինչով ավարտես:

Էլ հումանիտար առարկաների դասավանդումը թամադայության հետ համեմատել, էլ հայ-ամերիկյան հարաբերություններում բնությանը անհայտ ինչ-որ ճեղքում, էլ Արցախի հարցում դեմագոգիկ ճոռոմաբանություն, էլ հայ-վրացական "աննախադեպ" հարաբերություններ, էլ մինչև տարեվերջ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ակնհայտ սուտ:

Շատ չար ու ժիր երեխեք են լինում, որ այնքան են թափրտում, քանդում, փշրում ու ջարդում, որ հետևներից չեն հասցնում հավաքել: Հիմա Նիկոլ Փաշինյանն է: Որոշել է այնքան ու միանգամաից ամեն ինչի մասին ստից-մտից, մակերեսային, կեղծ ու զավեշտալի բաներ ասի, որ հետևից մաքրելու համար մի առանձին գիտահետազոտակյան ինստիտուտ պիտի պահես:

Հ.Գ. Մի հատ խորացեք, խնդրում եմ: Երկրի թիվ մեկ “թամադայի” վերածված մարդը հայագիտական և այլ հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է “թամադա” (հարգանքս իրենց հացը իրենց աշխատանքով վաստակող սեղանապետերին)»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ