«Այս մեկուկես տարվա ընթացքում ցավոք սրտի մեր ամենավատ կանխատեսումներն իրականացան։ Պարզվեց, որ գործում ոչ մի առարկայական բան չկա, պարզվեց, որ այս գործը որևէ առնչություն չունի մարտի 1-ին զոհվածների մահվան հանգամանքի հետ։ Այսինքն սա գործ է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն այդ օրը հրամանագիրն աջից է ստորագրել, թե՝ ձախից։ Այսպես համաշխարհային սենսացիայի հավակնոտ ձայնով ասում են պարզվեց, որ բանակը մասնակցել է, բայց բանակը հրամանագրով էր մասնակցել, դա հրապարակային էր։ Եթե չեմ սխալվում, դեռևս 2011 թվականին հետաքննող մարմինը արձանագրումներ էր անում, որ ոստիկանության թիկունքում կանգնած էր բանակը։ Այսինքն՝ սա փաստ էր, այստեղ աշխարհացունց բան չկար։ Այսինքն այս գործը քանդվել է և վերջացել է։ Դրան ուղեկցում են բազամթիվ խախտումներ, քանի որ իրավական հիմքերը բացակայում են բոլոր առումներով չկան լուրջ մեղադրանքներ՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունքներ չկան, կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը