Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Պաշտպանյալը սկզբում խոստացավ ներգաղթ ապահովել։ Հետո հայտարարեց, որ արդեն կա ներգաղթ, բայց «մոռացավ» ասել, որ մեր հնդիկ եղբայրների ու քույրերի հաշվին է որոշ շարժ գրանցվել։
Այնուհետև հասավ Ստեփանակերտ ու կոկորդը պատռելով ասաց, որ դառնալու ենք 5 միլիոն... 2050 թվականին (ինքը հույս ունի, որ մինչև 2050–ը Հայաստանը դեռ կշարունակի մնալ իր օջախը, իսկ ժողովուրդն՝ իր ընտանիքը)։
Վերջում հայտնվեց հակահեղափոխական պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ 2018–ի հետհեղափոխական Հայաստանում հոկտեմբերի 1–ի դրությամբ մեր բնակչության քանակը 2.969.200 է։
Այս տարվա հոկտեմբերի 1–ի դրությամբ Հայաստանի բնակչությունը նախորդ տարվա հոկտեմբերի 1–ին արձանագրվածի համեմատ պակասել է 11.700–ով։ Մենք հիմա 2.957․500 ենք։
Ահա այսպիսի դինամիկայով ենք 31 տարի հետո դառնալու 5 միլիոն։
Խոստումներ և իրականություն։
Պոպուլիզմ և վիճակագրություն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը