Հայաստանի Հանրապետության սահմաններին Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների հարցով Երևանը պաշտոնապես չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Այս մասին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ «Եթե Հայաստանը դիմի, ապա կգործեն ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված մեխանիզմները»,–հավելեց նա`պատասխանելով լրագրողների հարցին, թե Տավուշի ուղղությամբ հակառակորդի գործողությունները ինչո՞ւ չեն դիտարկվում որպես ահաբեկչություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը