ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․
«Կոչս ԿԳՄՉՊՋՌՍՎՏ նախարարին
<<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքն ամրագրում է հանրային ծառայողի քաղաքական զսպվածության սկզբունքը:
Պարոն ՀՀ ԿԳՄՉՊՋՌՍՎՏ (մի խոսքով՝ սուպեր) նախարար, կարգի հրավիրեք Ձեր անկարգ օգնականին, ու եթե չգիտեք, ասեմ՝ իրեն ասեք, որ երկրորդ անգամ փորձ չկատարի հեգնել պատգամավորին, ով իր կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունք ունի ու դրա համար չի կարող հետապնդվել երբևէ...Ասեք, թող զբաղվի Ձեզ օգնելով, հազարումի չլուծված խնդիր ունեք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը