ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերով կոմիտեն «Մեծ յոթնյակի» հանդիպումներին ՌԴ մասնակցության դեմ բանաձև է ընդունել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով կոնգրեսական Ալբիո Սայրեսի կայքում հրապարակված հաղորդագրությանը։
Փաստաթղթում շեշտվում է, որ ՌԴ G7-ին չպետք է մասնակցի այնքան, մինչև «չհարգի հարևանների տարածքային ամբողջականությունը» և չհետեւի «ժողովրդավարական հանրույթների ստանդարտներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը