29 10 2019

Միայն Հովհաննես Քոչարյանը գիտի, թե ինչու է ազատվել․ Հունան Պողոսյան



«Ես երիտասարդ տարիքում պաշտոններ եմ զբաղեցրել և կարծում եմ, որ երիտասարդ լինելն առավելություն է, իսկ երիտասարդության և փորձի համադրումը իդեալական տարբերակն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ խոսելով նախագծի մասին, որի ընդունվելու դեպքում ոստիկանապետ կարող է նշանակվել 25-ամյա քաղաքացին։

Պողոսյանը խոսեց նաև Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկության մասին՝ հայտարարելով, որ միայն նա գիտի, թե ինչու է ազատվել պաշտոնից. «Ես գիտեմ, որ նա իր դիմումի համաձայն է ազատվել, ու միայն նա գիտի, թե ինչու է ազատվել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ