Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․
«Երբ գտնվում ես կալանքի տակ, քեզնից անկախ, միգուցե անելու բան չունենալու պատճառով, սկսում ես խորհել հարցերի շուրջ, որոնց մասին երբեք չես մտածել։Ինչու ենք մենք՝ հայերս, պատմականորեն ձգտում ինքնաոչնչացման։ Ինչու ենք մենք գրեթե ողջ պատմության ընթացքում վերացնում մեր հերոսներին։ Եվ ամենևին կարևոր չէ, որ այդ ոչնչացման թելադրողները կամ պատվիրատուները լինում են դրսից, միևնույն է ոճրագործները սովորաբար լինում ենք մենք՝ հայերս։ Կարծես թե ողջ պատմության ընթացքում մենք գերի ենք ինքներս մեզ, մենք շարունակաբար պայքարում ենք հայ տեսակի դեմ։ Ինչու՞ Ծովից ծով Հայաստանից դարձանք լեռից լեռ, Ազգ-բանակ դառնալու փոխարեն դարձանք ազգ-գործ տվող, ազատ ու անկախ Հայաստան դառնալու փոխարեն դառնում ենք ազատ ու անկախ Սորոսի Հանրապետություն։ Լավ, ինչու՞․․․
Կարծես թե գիտակից և մտահոգ մարդկանց քանակը միշտ եղել է շատ ավելի շատ, բայց չգիտես ինչպես ժամանակ առ ժամանակ իշխանության են գալիս ազգադավներ, պատվեր կատարողներ և ազգը կործանման տանող խմբեր։ Խմբեր, որոնք գրեթե միշտ գործել են նույն ձևով։
Վերցնենք վերջին 30 տարին․ մե՞նք չենք սպանել Կարեն Դեմիրճյանին, մե՞նք չենք սպանել սպարապետ Վազգեն Սարգսյանին։ Մե՞նք չենք այսօր մեծարում նրանց և միաժամանակ ոչնչացնում նոր հերոսներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և այլոց։Մեկ-մեկ նույնիսկ զարմանում եմ, թե ինչքան բարի ու հանդուրժող է Աստված մեր ազգի նկատմամբ, քանզի բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ մենք պետք է չլինեինք և վաղուց անցած լինեինք պատմության գիրկը։
Այսօր մենք մեծարում ենք գործ տվողին, նստացնողին, քանդողին և ուրախությամբ հետևում հերոսազրկման պրոցեսին։ Իսկ պատկերացնու՞մ եք, եթե պատմության մեջ մերթընդմերթ հայտնվող և հայ ազգին կործանումից փրկող հերոսներ այլևս չհայտնվեն, պատկերացնում եք քանի տարի անց մենք որպես ազգ կդադարենք գոյություն ունենալ։Պետք է սթափվել քանի ուշ չէ․Եկե´ք պայքարենք ամեն հնարավոր ձևերով, չէ որ մենք ուժեղ ենք միասին։Պայքարենք հանուն Հայաստանի և Արցախի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը