28 10 2019

Ցանցառապետության կյանքից․ դրվագ 10․ Top-news.am

Ցանցառապետության կյանքից․ դրվագ 10․ Top-news.am

Top-news.am-ը գրում է․ «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, այն նույն Դավթյանին, որը 2018-ի ապրիլին պատրաստվում էր կալանավորել Նիկոլ Փաշինյանին, իսկ հետո արդեն կալանավորում էր նրանց, ում ցանկանում էր ազատությունից զրկել Նիկոլ Փաշինյանը, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել:

Ցանցառապետությունում չես հասցնի ձանձրանալ։ Խրախուսվում են նրանք, ովքեր ծառայում են թքած ունենալով օրենքների վրա, բարոյական արժեքների վրա, ովքեր խուսափում կամ խուսափել են զինվորական ծառայությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Սարգսի ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան», – ասված է հրամանագրում:

Արթուր Դավթյանն այսուհետ կարող է երջանիկ լինել։ Նա ցանցառապետության ամենավառ եւ կարկառուն ներկայացուցիչն է։ Նա մեր ժամանակների Վիշինսկին է։

Top-News.am

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ