Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ժամանակն է, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասի, թե ինչ է կատարվել, քանի որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո նա է Նաիրի Հունանյանի գործը քննել և ավելի շատ բան պետք է իմանա։
«Գումարած դրան Ջհանգիրյանը եղել է Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը: Այդ ոճրագործությունը, եթե չբացահայտվեց, ոչ ոք չի կարող ասել, որ նման բան չի կրկնվի։ Ժամանակն է, որ ամեն մեկը ի բաժին մեղքը վերցնի, արտահայտվի»,- նշեց նա։
Նաիրի Հունանյանի ազատման հարցի հետ կապված՝ Սասուն Միքայելյանն ասաց․ «Դարի համար մեկ ոճրագործություն կատարողը ժողովրդի մեջ դուրս գա, ի՞նչ անի»։
Նիկոլ Փաշինյանի և իր հարաբերությունների հարցին ի պատասխան՝ նա նշեց․ «Ես չեմ լարվում ընդհանրապես, որ լարվեմ կկտրվեմ, կան տարաձայնություններ, որոնք ընթացքում հարթվում են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը