«Որպես կանոն փոխվարչապետը կանոնակարգում է կառավարության և Ազգային Ժողովի փոխհարաբերությունները՝ վարչապետի հետ խորհրդակցելով՝ հարցերին, որ նախարարը կկպատասխանի, նա այդ խնդիրն է լուծում: Իմ առաքելությունն այդ ժամանակ դա է եղել և բնական է, որ անընդհատ վարչապետի հետ հաղորդակցել եմ այդ հարցում: Բայց այդ օրը նաև եղել էր մի հանդիպում… նախ, հոկտեմբերի 27-ին, որ մտա դահլիճ՝ ինչն էր զարմանալի, ես և Դավիթ Հարությունյանը մի փոքր ուշ մտանք դահլիճ, միշտ որպես կանոն վարչապետի կողքին կար մրցակցություն, թե ով կնստի, այդ օրը Վազգեն Սարգսյանը միայնակ էր նստած, կողքին ոչ ոք չկար, դա ինձ համար շատ զարմանալի էր, բայց փաստ էր: Ի դեպ, պետք է ասեմ, որ մինչ նիստ գնալը ինձ զանգեց Վահան Շիրխանյանը և ասաց՝ «խնդրում եմ շեֆին ասես, որ ես չեմ գա այսօր, միևնույնն է, որ գալիս եմ ինձ հարց չեն տալիս», ես ասեցի լավ տեղյակ կպահեմ վարչապետին և ասացի վարչապետին, ինքն էլ դեմքի արտահայտությամբ ցույց տվեց, որ դա իրեն դուր չեկավ»,- 24news-ի հարցազրույցի ժամանակ ասել է նախկին փոխվարչապետ Խոսրով Հարությունյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը