25 10 2019

ԱԳՆ ղեկավարների հանդիպումների մասին հայտնում ենք համաձայնեցված կարգով. ՀՀ ԱԳՆ

ԱԳՆ ղեկավարների հանդիպումների մասին հայտնում ենք համաձայնեցված կարգով. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ը մեկնաբանել է Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մոտ ժամանակներս կայանալիք հանդիպման մասին ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հայտարարությունը:    

«Նախ նշեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների և ԱԳՆ ղեկավարների հանդիպումներն իրականացվում են բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կամ համանախագահող երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ: Իսկապես, համանախագահները հանդիպում անցկացնելու մասին առաջարկ են ներկայացրել, ինչի մասին նշվում է Նյու Յորքում ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքներով ինչպես մեր հաղորդագրության, այնպես էլ տարածաշրջան այցի արդյունքներով միջնորդների հայտարարության մեջ: Ինչպես հայտնի է, նման հանդիպումների մասին մենք հայտնում ենք համաձայնեցված կարգով և մտադիր չենք խախտել այդ սկզբունքը»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ