24 10 2019

Վարչապետի պատասխանը համոզիչ չէ. Transparency International

Վարչապետի պատասխանը համոզիչ չէ. Transparency International

«Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի նախագծերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վարչապետի պատասխանը՝ նախարարների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ, համոզիչ չեն։

Նա նշեց, որ հասկանալի է, որ պետական բարձր պաշտոնյաները պետք է արժանի վարձատրվեն, բայց այստեղ կարեւոր է ոչ միայն գաղափարն ինքը, այլ նաև դրա իրականացման մոտեցումները։ «Պետական մարմինների աշխատանքում կարևոր է ոչ միայն թափանցիկությունը, այլեւ հաշվետվողականությունը, իսկ հիմնավորումը, թե նախարարների աշխատավարձերի փոփոխության մասին հասարակությունը, միեւնույն է, իմանում է հայտարարագրերից հետո, համոզիչ չի հնչում։ Չեմ կարծում, թե բարձրացումն արվել է օրենքի խախտմամբ։ Գուցե, խախտվել է ինչ-որ ենթաօրենսդրական ակտ»,- նշել է նա՝ հավելելով, որ  կարեւոր է նաև հասկանալ, թե որքանով աշխատավարձերի բարձրացումը կանդրադառնա պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության վրա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ