ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում նշեց, որ Հայաստանում պաշտոնյաների պարգևատրումն իրականացվում է 2019-ի «Պետբյուջեի մասին» օրենքի շրջանակում, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից:
Այդ օրենքի համաձայն՝ նախատեսված է 30 տոկոս պարգեւատրման ֆոնդի ստեղծում, որից էլ իրականացվում են պարգեւատրումները:
Փաշինյանը նշեց, որ «Պետական ծառայողների պարգեւատրման մասին» օրենքը գործնականում չի գործում, իսկ աշխատավարձի շեմն արդեն վաղուց խախտվել է:
«Անցած տարի պարգեւատրումների հետ կապված սկանդալի արդյունքում պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, այդ թվում նաեւ ԱԺ պատգամավորների համար պարգեւատրման ֆոնդ ստեղծելու մասին: Օրինակ ԱԱԾ և ոստիկանության պաշտոնյաները պարգեւավճարներ չեն ստանում: Պարզապես նրանց աշխատավարձը բարձրացել է»,- ասաց վարչապետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը