Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանում կամ աշխարհում իրավապաշտպաններ մնացե՞լ են:
Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ազգային լեգիոնն ուր ա՞:
Կամ՝ Human Rights Watch, Amnesty International, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական Միություն, ինչո՞ւ եք լռում:
Հայաստանում կար ժամանակ, երբ նշված կազմակերպությունները տարեկան երկու անգամ Report էին պատրաստում ու հրապարակում, Հայաստանը դնում էին ԵԽԽՎ մշտադիտարկման տակ, անխնա ու, իմիջիայլոց, շատ արդարացի, քննադատում էին ՀՀ իրենց համար անցանկալի իշխանությւններին:
Դե իսկ հայկական «քաղաքացիակա հասարակությունը» վերածվել է Փաշինյանական հասարակության, դարձել են քաղաքական հասարակություն՝ պատգամավորներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարդու իրավունքներն այլևս ակտուալ չեն, իսկ ժողովրդավարությունը դեռ կսպասի:
Հեսա վենդետան անենք վերջացնենք, բոլորին բանտերը լցնենք, հետո տեսեք ինչ ժողովրդավարական պետություն ենք սարքելու:
Հիշեցի Ֆրանկլին Ռուզվելտի հայտնի խոսքերը, որ ասվել էին Նիկարագուայի դիկտատոր Սամոսեի հասցեին՝ «Это сукин сын, но он наш сукин сын»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը