22 10 2019

Արսեն Բաբայանի ձերբակալումը «բեսպրիդելի» ցուցադրություն է․ Աղասի Ենոքյան

Արսեն Բաբայանի ձերբակալումը «բեսպրիդելի» ցուցադրություն է․ Աղասի Ենոքյան

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց․ «Այս ձերբակալությունը առաջինը՝ ոչ միայն իրավական« բեսպրիդելի» արտահայտում է, այլ այդ «բեսպրիդելի» ցուցադրությունն է բոլորին, որ հասկանան՝ բոլորին ցանկացած պահին, ցանկացած հանգամանքների դեպքում կարելի է գտնել ինչ-որ հոդվածների համադրություն, ըստ որի՝ նրանց կարելի է ձերբակալել։

Երկրորդը՝ սա լրացուցիչ ճնշում է Հրայր Թովմասյանի նկատմամբ, որպեսզի նա վերջապես հրաժարվի ՍԴ-ի նախագահի իր պաշտոնից: Եվ երրորդ՝ սա խոսքի ազատության նկատմամբ ճնշում է, որովհետև պարոն Բաբայանը ակտիվ հասարակական դիրքորոշում ուներ և շատ հաճախ էր քննադատական խոսքերով հանդես գալիս»,- ասաց նա։

«Խնդիրը ո՛չ ՍԴ-ին է վերաբերում, ո՛չ հեղափոխությանը, այստեղ խնդիրն այն է, որ պետությունը վերանում է: Եթե պետության մեջ վերանում է արդարադատությունը, ապա պետությունը վերափոխվում է մի այլ բանի. Չգիտեմ՝ արդեն պետություն է, թե բռնապետություն»,-ասաց նա՝ հավելելով․,  որ իշխանությունները Ռոբերտ Քոչարյանին են ցանկանում ձերբակալել, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ՍԴ նախագահը հրաժարական տա:

«Այդ հրաժարականի համար գնալու են ձերբակալությունների շարքերը: Խորապես դատապարտում եմ այս ձերբակալությունը և կոչ եմ անում մամուլին շատ ուշադիր հետևել իրավական գործընթացների զարգացմանը: Հիմա մենք տեսնում ենք, որ աստիճանաբար սկսում է զարգանալ «ստուկաչների» համակարգը, որով մարդիկ հպարտանում են: Սա լրջագույն բարոյական բեկում է հասարակության մեջ»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ