«Ryanair լոուքոսթեր ավիաընկերությանը Հայաստանի պետական բյուջեից գումար չի հատկացվի»,- լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վերջին օրերի բուռն քննարկումներին, թե ավիաընկերությունը էժան փոխադրումներ կարող է իրականացնել միայն այն բանի հաշվին, եթե պետական բյուջեից յուրաքանչյուր ուղևորի համար գումար հատկացվի:
«Նման գումարի մասին խոսք անգամ լինել չի կարող: Հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվում այդ ընկերություններին: Կարող եք հանգիստ լինել: Եվս մեկ անգամ ուզում եմ հերքել այն բոլոր տեղեկությունները, որոնք տարածվում էին սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում՝ նման բան չկա»,- լրագրողներին ասաց Տիգրան Ավինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը