«Որքանով ինձ հայտնի է Գևորգ Կոստանյանը գտնվում է ՌԴ-ում և խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
ՀՔԾ պետը այլ մանրամասներ սակայն չցանկացավ նշել։
Հիշեցնենք, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի անունը շոշափվում էր ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում։
Ըստ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը պահանջել են հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը