Ազգային անվտանգության ծառայության քննիչները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր առանձնատուն էին գնացել: Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ ներկայացուցիչները զանգահարել էին Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին և հրավիրել ԱԱԾ՝ «զրույցի»:
Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը, նրանց հայտնել է, որ վատառողջ է և չի կարող ԱԱԾ ներկայանալ։ ԱԱԾ ներկայացուցիչները նշել են, որ այդ դեպքում իրենք կգնան նրանց տուն:
Լրագրողների հարցին, թե ինչ էին հարցնում Ազգային անվտանգության աշխաատակիցները Հրայր Թովամասյանի հայրը պատասխանեց. «Մենակ տանիքից են հարցրել։ Ո՞նց ենք կառուցել, ի՞նչ գումարով ենք կառուցել։ Ասեցի՝ 12-13 տարի առաջ, իսկ բնակարանն էլ ես պետական աշխատելու ժամանակ եմ ստացել։ Սա պետական բնակարան է, սեփական տուն չէ։ Ստուգում չեն իրականացրել, Հրայր Թովմասյանի մասին ոչ մի բան չեն ասել»։ Հարցին՝ Հրայր Թովմասյանից չե՞ն հետաքրքրվել, Վարդան Թովմասյանը ասաց՝ ոչ, հավելելով, որ մամուլից է տեղեկացել, որ թոռնուհիները կանչվել են ԱԱԾ:
Նա նշեց նաև, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ մասնագետներ են բերել, որպեսզի տանիքը ստուգեն, ինչն ինքը թույլ է տվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը