«Արցախպրես»-ը գրել է. Հանդիպմանը ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու տեսլականը` հումանիտար օգնության այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են ՀՀ վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև` Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ: Այս մասին հոկտեմբերի 16-ին, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճապազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը (ՌԴ): Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը։
Աղբյուրի փոխանցմամբ Պոպովի խոսքով՝ հանդիպմանը պատմել են Նյու Յորքում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների մասին:
«Հանդիպմանը ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու տեսլականը` հումանիտար օգնության այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են ՀՀ վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև` Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ: Անդրադարձել ենք մասնավորապես`լրագրողների փոխանակման, ինչպես նաև երկկողմ ազատազրկվածների խնդիրներին վերաբերող հարցերի: Այդ առումով ունենք մի քանի մտահղացումներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են: Վերջերս մեր եռյակը եղել է նաև Ժնևում, որտեղ հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուերին, ում հետ այդ թեմայով զրույց ենք ունեցել: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա երկու երկրների արտաքին գործերի նախարարի համաձայնության դեպքում, նախատեսում ենք. այն կարող է կայանալ դեկտեմբերին`Սլովակիայի մայրաքաղաք` Բրատիսլավայում կայանալիք համաժողովի շրջանակում: Ցանկության դեպքում մենք պատրաստակամ ենք՝ կազմակերպելու այդ հանդիպումը», - ասել է Ի. Պոպովը:
Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Սոչիում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Արցախը`Ադրբեջան է, Ի. Պոպովն ասել է, որ այդ հարցին արդեն իսկ գնահատական է տվել ՌԴ արտաքին գործերի նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը