15 10 2019

ՊՊԾ գունդը և Փաշինյանի՝ ռադիոտունը գրավելը նույն արարքն է․ Վիտալի Բալասանյան

ՊՊԾ գունդը և Փաշինյանի՝ ռադիոտունը գրավելը նույն արարքն է․ Վիտալի Բալասանյան

Գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Սասնա ծռերի» հանդիպմանը:

«Եթե Արցախի նախագահը որևէ ահաբեկիչի հետ նստեր կաբինետում, կամ կապ չունի որտեղ, ինչ-որ հարցի շուրջ խոսեր, ինքն ինձ համար ահաբեկիչ համար մեկն է: Ինքը կստանա այն, ինչի մասին ես խոսում եմ, ինձ համար տարբերություն չկա: Չկա պետություն, որ ահաբեկիչներին պատերազմ հայտարարած չլինի: Ես չեմ ուզում անմասն մնալ դրանից: Ես չեմ ուզում, որ իմ երկրում լինի ահաբեկիչ, չեմ ուզում, որ լինի հանցագործություն կատարած եւ անպատիժ մնացած հանցագործ: Ես չեմ ուզում, որ պետական հատուկ պահպանվող տարածք գրավեն իմ երկրում, ճիշտ այդպես Նիկոլ Փաշինյանը ռադիոտունն է գրավել, դա նույն արարքն է»,-նշեց Բալասանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ