14 10 2019

Հեղափոխական դևերն ու պետության թալանը․ 7or.am

Հեղափոխական դևերն ու պետության թալանը․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք։

Կոռուպցիայի ու թալանի մասին հուզառատ ելույթներ ունեցող Նիկոլը պարբերաբար հայտնվում է ֆինանսական սկանդալների կիզակետում։

Նախկինում Նիկոլի միակ զբաղմունքն աղքատներից աղի արտասուք քամելն էր։ Նա հանրությանը ներկայանում էր ոչ թե որպես ընդդիմադիր գործիչ, այլ որպես նրանց ընկեր ու բարեկամ։

Նիկոլը սրբացնում էր աղքատ մարդկանց ու աղքատությունը հասցնում կրոնական ուսմունքի մակարդակի։

Շատերն, իհարկե, չգիտեն, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀՇ–ական օլիգարխիայի կողմից ստեղծված նախագիծ էր և սնուցվում էր այն շրջանակներից, որոնց տեսակին հրապարակավ քննադատում էր ու շարունակում է քննադատել։

Քչերին է նաև հայտնի, որ Նիկոլը նախկին իշխանության հաճախորդն էր։ Եթե նա այդպիսին չլիներ, ապա նրան երկու անգամ պատգամավորական մանդատ չէին թողնի ստանալ։

Աղքատներն ականջներով են ընկալում Նիկոլին, ու դրա համար էլ նա դարձավ իրենց սրտի վարչապետը։

Ուշագրավն այն է, որ թալանի ու գանձագողության մասին կոկորդ պատռող Նիկոլն այժմ մսխում է պետական բյուջեն կոկոսի մեջ ընկած պույ–պույ մկնիկի պես։ Նա հսկայական գումարներ է ծախսում պետբյուջեից անձնական հաճույքների ու սեփական քաղաքական նպատակների համար։

Ի դեպ, Նիկոլն այս առումով օրիգինալ չէ։ Հեղափոխության առաջին ալիքի ներկայացուցիչները գաղափարական ու կառավարչական դատարկությամբ են աչքի ընկնում և վերջում բացահայտվում են որպես տոտալ թալանչիներ, որոնք գործել են հակաթալանչիական լոզունգների ներքո։ Բոլոր ժամանակներում ու բոլոր ժողովուրդների մոտ է այդպես։

Հեղափոխականներն օգտագործում են ամբոխահաճո լոզունգներ ու անում ճիշտ հակառակը։

Օրինակ՝ բոլշևիկներն աթեիզմին կողմ հանդես գալու և ուղղափառության դեմ պայքար տանելու շրջանակներում հարձակվում էին եկեղեցիների վրա։ Ջարդում էին ու փշրում։

Հիմա բոլորը գիտեն, որ ռուսական եկեղեցիների դեմ բոլշևիկյան հարձակումներն իրականում ունեին թալանի նպատակ։ Աթեիզմի քարոզը քողածածկույթ էր։ Հեղափոխական դևերն ասում էին մի բան, բայց նրանց շարժիչ ուժը լրիվ այլ էր։ Այդ մասին փայլուն ներկայացրել է մեծ գրող Դոստոևսկին իր «Դևերը» վեպում։

Դոստոևսկու նկարագրած ժամանակահատվածից հետո բան չի փոխվել։ Մեր «թավշյա» հեղափոխականները ժամանակակից Վերխովենսկիներ են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ