ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նախօրեին անդրադարձել եմ Գարեգին Նժդեհի վերաբերյալ Ալիև կրտսերի հիմար մեկնաբանություններին և վարչապետ Փաշինյանի ոչ ամբողջական ու թերի պատասխանին։
Բայց ինձ զարմացրեց Փաշինյանին ուղղված գովասանքների շքերթը, թե տեսեք,տեսեք ինչպես է պաշտպանում Նժդեհին։
Քիչ էր մնում վարչապետին շնորհակալություն հայտնեինք, որ Ալիևին չի ձայնակցել։
Իսկ կարելի է՞ր արդյոք ավելի դիպուկ պատասխանել Ալիևի մերկապարանոց մեղադրանքներին։
Իհարկե, և ոչ միայն կարելի էր,այլ պետք էր հիշատակել Ադրբեջանական լեգիոնի ռազմական գործողություններն ընդդեմ Խորհրդային Միության Կովկասում և Ուկրաինայում,մինչև նրանց կողմից 1944 թ-ի Վարշավայի հակաֆաշիստական ապստամբության ճնշումն ու Ալիևի հրամանագրով պետականորեն նշված հիտլերյան Գերմանիայի դաշնակից Ռասուլզադեի 130 ամյակը։
Հ.Գ.Հայենիքը սեվերի և սպիտակների բաժանելը, ժամանակին Ալիևին կիրթ և նորմալ համարելը, Արցախի հերոսներին մերժելն ու կալանավորելը, ինչպես նաև Արցախում դավադիր ուժեր փնտրելն ամենևին չի խոսում Նժդեհի գաղափարները կիսելու մասին»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը