Zham.am-ը գրում է․ «Փաշինյանի պատասխանը Ալիևին Նժդեհի մասով այդքան էլ համոզիչ չեղավ ռուսական լսարանի մոտ: Իհարկե մեզ համար պարզ է, թե ով է եղել մեր ազգային հերոսը, սակայն, որպեսզի հետագայում ադրբեջանցիների սադրանքը ավելի արդյունավետ կանխվի կոնկրետ ռուսական լսարանում, Փաշինյանին խորհուրդ ենք տալիս օգտագործել հետևյալ փաստարկները՝
Փաստ առաջին
2-րդ համաշխարային պատերազմում նացիստների կողմն անցած ադրբեջանական լեգիոնն ամենամարդաշատն է եղել, իհարկե ռուսական և ուկրայնիկան լեգիոններից հետո: Այդ լեգիոնը կազմված էր ավելի քան 100 հազարից: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ եթե ԽՍՀՄ-ը պարտվեր այս պատերազմում, ապա խաղի մեջ պիտի մտներ Թուրքիան: Հենց դրա պատճառով էլ ադրբեջանցիների շարքում ամենաշատն էր տարածված պրոգերմանական տեսակետները:
Փաստ երկրորդ
Պատմական փաստ է, որ ադրբեջանական լեգիոնը ակտիվ մասնակցություն է ունեցել պատժիչ գործողություններում: Մասնավորապես Լեհաստանում նրանց խղճին է տասնյակ հազարավոր մարդկանց կյանքերը: Հայտնի Վարշավյան ապստամբության ժամանակ ադրբեջանական լեգիոնի մասնակցությունը հրեաների ու լեհերի կոտորածներում չափազանց մեծ էր: Ընդ որում, կանանց և երեխաների ոչնչացման գործը վերապահված էր հիմնականում ադրբեջանական լեգիոնին:
Փաստ երեք
Ադրբեջանցի ամենահայտնի նացիստներից մեկը՝ Ֆաթալիբեյը, որի խղճին են տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների սպանությունը, այսօր համարվում է Ադրբեջանի ամենահայտնի հերոսներից մեկը: Նրա մասին շատ գրքեր են գրված՝ որպես ազգային հերոս, բազմաթիվ դպրոցներ իր անունն են կրում: Կան նույնիսկ պետական հովանու տակ գործող հանրային կազմակերպություններ, որոնք նույնպես իր անունն են կրում:
Եվ դա այն դեպքում, երբ բոլորին է հայտնի նրա իրական «հերոսական» էջերն ուղղված խաղաղ բնակչության դեմ:
Փաստ չորրորդ
-Գարեգին Նժդեհն ժամանակին ստացել է «հերոսության համար» բուլղարական խաչ շքանշանը:
-Ստացել է «Բալկանյան ժողովորդների հերոս» շքանշան:
Ստացել է նաև հետևյալ ռուսական շքանշանները՝
-Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան
-Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան
-Գեորգիևյան խաչեր, 2-րդ և 3-րդ աստիճանների:
Ինչ վերաբերվում է նացիստների հետ համագործակցությանը, ապա նա ոչ մի պատժիչ գործողությունների չի մասնակցել: Պատմությանը այդպիսի փաստ հայտնի չէ, ի տարբերություն, օրինակ Ֆաթալիբեյի:
Փաստ հինգերրորդ
Նժդեհին պատերազմից հետո 1921 թվականների դեպքերի համար դատեցին, որը նացիստների հետ որևէ կապ չուներ:
Ամփոփելով նշենք, որ Նժդեհի պաշտպանությունը հատկապես ռուսական լսարանի մոտ հենց այս վերո նշած փաստերի շարադրմամբ ամենաէֆեկտիվ տարբերակն է: Քանզի այս փաստագրական փաթեթով է միայն հնարավոր չեզոքացնել ադրբեջանցիները պրովոկացիաները Նժդեհի վերաբերյալ:
Իսկ այն ինչ- որ այսօր նշեց Փաշինյանն իր փաստարկներով չափազանց թույլ են հատկապես ռուսական լսարանի համար:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը