Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններ հարձակումները շարունակվում են:
Սիրիայում լույս տեսնող հայկական Գանձասար թերթը նշում է, որ Ղամիշլիի, Դրբեսիեի և Ռաս ուլ Այնի հրթիռակոծումների հետևանքով, հոկտեմբերի 9-ին, զոհվել է 8, վիրավորվել 20 քաղաքացի։ Հրկիզվել է մեկ բնակարան:
Թուքական կողմն ընդլայնում է իր հարձակման՝ «խաղաղության աղբյուր» գործողության աշխարհագրությունը։
Ղամիշլիի հայությունը զգուշավորությամբ հետեւում է դեպքերի զարգացումներին:
Հրթիռներից մեկն ընկել է Ղամիշլիի Բշեյրիե թաղամասի բնակարաններից մեկի վրա: Այդ թաղամասի բնակչությունը ժամանակավորապես փոխադրվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որ ավելի ապահով է։
Ղամիշլիի հայկական դպրոցները փակ են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը