Արթուր Թովմասյանը գրում է․
«Այսօր ականատես եղանք Նիկոլի մտքի հերթական փայլատակմանը՝ սոցցանցում ֆլեշմոբ անցկացնելու կոչով է հանդես գալիս։ Այսինքն՝ մենք ներկայումս ունենք երկրի ղեկավար, որը երկրի բոլոր դարդ ու ցավը թողած, Ադրբեջանի անընդհատ հոխորտանքներին ոչ մի կերպ արձագանք չտալով ու անտեսելով, զբաղվում է քաղաքական խեղկատակությամբ։
Իրականում պետք է փաստենք, որ մոտավորապես նույն հռետորաբանությամբ են զբաղված նաև Նիկոլի թիմի մյուս անդամները՝ իրենց «պողոսներով» վերցրած։ Երկրի անվտանգության պատասխանատուները զբաղվում են ֆեյսբուքամոլությամբ ու ֆլեշմոբերով, իսկ հակառակորդն անընդհատ խոսում է պատերազմի ու «իր տարածքների անհապաղ վերադարձի առաջնահերթության մասի։ Դուք ամենօրյա ռեժիմով պետք է լծված լինեք ՀՀ անվտանգության հարցերի լուծման հիմնախնդիրներով և համապատասխան քայլեր ձեռնարկեք Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր զառանցանքին պատշաճ արձագանք ապահովելու համար, փոխարենը զբաղված եք ներքին թշնամուն հայտնաբերելու ձեր մոլուցքով։ Ստացվում է, որ մեր բոլոր հարցերը սկսվում և ավարտվում են Ֆեյսբուքո՞ւմ․․․
Հ.Գ. Ինչպես կասեր դասականը՝ մենք ֆլեշմոբի վերածելու հայրենիք չունենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը