09 10 2019

Տղերք, խելքի եկեք, թողեք այս ամեն ինչը. Սասուն Միքայելյան․ Armlur.am

Տղերք, խելքի եկեք, թողեք այս ամեն ինչը. Սասուն Միքայելյան․ Armlur.am

Armlur.am-ը գրում է․ «Մենք միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմի, մեր ամենամեծ զենքը մեր համախմբվածությունն է։ Այս մասին հոկտեմբերի 8-ին, Երկրապահ կամավորական միության Լոռու մարզային խորհրդի նիստին ելույթում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

«Ես ձեզանից մեկն եմ, նույն ճանապարհն անցած, սովորական, հասարակ  գյուղացի, որ այստեղ նստածներից շատերի հետ առաջին իսկ կանչի դեպքում զենք ենք վերցրել և դուրս ենք եկել հայրենիքը պաշտպանելու»,–նշեց նա։

ԵԿՄ նախագահը շեշտեց՝ պետք է ամեն ինչ անել, որ հաջորդ սերունդներն ունենան խաղաղ, անկախ պետություն. «ԵԿՄ–ն կազմավորվեց Վազգեն Սարգսյանի օրոք,  նրան հաջողվեց համախմբել բոլոր ջոկատները, մեր տղերքին։ Մեր սերունդը պետք է ունենա նորմալ երկիր, նորմալ պետականություն, համախմբված ժողովուրդ,  իր քրտնաջան աշխատանքով կարողանա աշխատել, արարել, թե չէ այս ամենն անիմաստ էր, պահի տակ չոգևորվենք ու պահի տակ չհուսահատվենք։

Թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ միանգամից հունի մեջ չի ընկնի, բայց եկեք լցվենք հավատով, համերաշխությամբ, վստահությամբ, և մեր պետության հիմքերն ամրապնդենք, որ մեր հաջորդ սերունդներն ունենան խաղաղ, անկախ պետություն։ Մենք միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմի, անսպասելի հարձակման դեպքում մեր ամենամեծ զենքը մեր համախմբվածությունն է»։

Նա նաև վստահ է՝ թշնամուն կարող ենք հաղթել համախմբվածությամբ. «Այսօր ես կոչ եմ անում, պահանջում և խնդրում եմ՝ տղերք, խելքի եկեք, թողեք այս ամեն ինչը, մենք երեխեք ունենք, մենք թոռներ ունենք, մենք պատանիներ ունենք, սերունդ ունենք, որ նոր կյանք պետք է մտնի, մենք պետք է համախմբված լինենք, թշնամին պետք է հասկանա, որ ինչքան էլ զինված լինի, մենք հաղթելու ենք համախմբվածության շնորհիվ»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ