09 10 2019

Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար․ Վահան Բաբայան

Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ցունամի էր իշխանական դաշտի համար․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկվանից ամեն արժող չարժող,պատերի տակ սրա նրա մասին բամբասող և թավշյա դոզայի տակ մնացած իր պարտքն է համարում որևէ վիրավորական բան գրել գեներալի մասին:

Երբ Ասկերանի ինքնապաշտպանությունը ղեկավարող Բալասանյանը կյանքի գնով կռիվ էր տալիս,այսօրվա գեներալին վիրավորողներից շատերը նույնիսկ Արցախի տեղը չեն իմացել: Երբ գեներալը Աղդամում կամ Հորադիզում կռվում էր ,այսօրվա ստատուս գրողների մեծ մասը դեռ մինչ այսօր թուրք մոտիկից չի տեսել:

Մի խոսքով դադարացրեք այս թույնի և ատելության արշավը և մի մոռացեք,որ երկրի ներսում մենք թշնամի չունենք մեր թշնամին սահմանից այն կողմ է»:

 «Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն էլ իր էջում գրել է․

«Այսօր մեր երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին անվանել է խուլիգան։ Հասկանո՞ւմ եք, անվտանգության խորհրդի քարտուղարը հաղթանակ կերտած, անվտանգություն պահած, բանակի գեներալին անվանում է խուլիգան։ Հերիք չէ՞՝ Սորոսի վաստակներով ցեխ շպրտեք մեր մեծագույն հաղթանակը կերտած տղերքի վրա։

Հ.Գ. Իսկ թե ով որտեղ կհայտնվի, դրան չեմ անդրադառնա․ ժամանակը ցույց կտա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ