08 10 2019

Հատուկ ԱԺ «իմքայլական» պատգամավորի համար

Հատուկ ԱԺ «իմքայլական» պատգամավորի համար

03․10․2019թ․ «Ի վերջո, Արփինե Հովհաննիսյանն այն արդարադատության նախարարն է, ում օրոք Արթուրը մահացավ, «Հաց բերողը» մահացավ։ Ես խնդրում եմ՝ իրավական դաշտ մտեք, նոր՝ բնարոյական»,- հոկտեմբերի 3-ին լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի՝ Արփինե Հովհաննիսյանին վիրավորելուն։

09․10․2019թ․ Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրեց Արթուր Պետիկի Մկրտչյանին։ Նա ընտրվեց միաձայն՝ 40-ից ավելի թեկնածուի պարագայում։

Հիշեցնենք, որ Արթուր Մկրտչյանը «Հաց բերող» Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորող դատավորն էր։ Այդ կալանքից հետո նա հացադուլ հայտարարեց, և արդյունքում մահացավ։

Վաղուց ի վեր կա այդ երևույթը, որ համակարգում բոլոր թերությունների, դատապարտելի արարքների համար մեղավոր ենք համարում առաջին հերթին ոլորտի ղեկավարին կամ պետության ղեկավարին։ «Նոր Հայաստանում» մեկ այլ թեզ է շրջանառվում՝ բարեկամդ վատ բան է արել, պետք է հրաժարական տաս։ Օրինակ՝ Հրայր Թովմասյանի սանիկը քրեական հետապնդման է ենթարկվում, ուրեմն մեղավոր է նաև ՍԴ նախագահը կամ Հրայր Թովմասյանը պետք է պաշտոնանկ արվի, ուրեմն սանիկը հանցանք է գործել։

Այժմ, Քրիստինե Պողոսյանի տրամաբանությունը շարունակելով, փաստենք․ Նիկոլ Փաշինյանն այն վարչապետն է, ում օրոք հաց բերողին կալանավորած և մահվան դուռը հասցրած դատավորը միաձայն ընտրվեց դատարանի նախագահ։

Հանուն արդարության, փաստենք, որ նա դատարանի նախագահ ընտրվեց ոչ թե «Հաց բերող»-ին մահվան դուռը հասցնելու համար, այլ՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումն անփոփոխ թողնելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ