Zham.am-ը գրում է․ «Այն, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդների խուլիգանական գործողությունները «Հայելի» մամուլի ակումբի դեմ կազմակերպվել էր իշխանության կողմից, կարծում ենք, որ ոչ ոք չի կասկածում:
Այդ ակցիան միայն մեկ նպատակ չէր հետապնդում:
Դա մի կողմից ակցիա էր ընդդեմ Հրայր Թովմասյանի, նպատակ ունենալով վախեցնել նրան և նրա աջակցողներին: Հատկապես, երբ ՍԴ-ում քննվելու է ԱԺ-ի կողմից առաջարկված փաստաթուղթը:
Մյուս կողմից, սա մեսիջ էր ուղղված բոլոր լրատվամիջոցներին, եթե նրանք իրենց «Ճիշտ չպահեն», ապա վաղը այդ խուլիգանները ձվեր կշպրտեն այլ լրատվամիջոցների խմբագորությունների վրա:
Եվ վերջապես, սա ուղղակի սպառնալիք էր ուղղված անձամբ Անժելա Թովմասյանի հասցեին, որի լրատվամիջոցի գործնեությունը հատկապես նյարդայնացնում է անձամբ Նիկոլ Փաշինյանին:
Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը չի կարող ուղակի սպառնալ ներկայիս լրագրող Անժելա Թովմասյանին և այդ իսկ պատճառով նա դա անում է իր կողմից ստեղծված խուլիգանական բանդաների միջոցով:
Նշենք, որ Փաշինյանը այս հարցում օրիգինալ չե, քանզի պատմությանը հայտնի է երբ նման գործելաոճով հանդես էին գալիս Գերմանիայում Ադոլֆ Հիտլերը, Չինաստանում Մաո Ցզեդունը:
Ի՞նչ դասեր պետք է քաղեն պատմությունից Փաշինյանի այս «Փաշինյանյուգենդի» անդամները
Ինչպես հայտնի է, Գերմանիայում էլ կար նացիստական СА երիտասարդական կազմակերպությունը, որոնք ոստիկանությանը զուգահեռ հարձակվում էին Հիտլերի հակառակորդների վրա: Սակայն այս գործունեությունը ինչքան որ օգնում էր Հիտլերին, այնքան էլ խանգարում էր նրան, քանզի այդ գործունեության արդյունքում խաթարվում էր պետական համակարգը: Դրա արդյունքում Հիտլերի վարկանիշը նվազում էր և նույնիսկ իր կողմնակիցների մոտ առաջանում էր կասկած, որ ֆյուռերի նպատակները արդար բնույթ ունեին:
Հենց դրա պատճառով էլ, 1934 թվականին, նույն Հիտլերի կարգադրությամբ այդ երիտասարդական խմբավորումները, նրա ղեկավար Էրնեստ Ռեմի գլխավորությամբ ֆիզիկական ոչնչացման ենթարկվեցին: Այդ քայլով, նախ ֆյուրերը մեսիջ ուղարկեց հանրությանը, որ այդ «անարխիստները» , իբր իր կարգադրությամբ չեին շարժվում: Դրանից բացի նա այդ «անարխիստներին» վերացնելով, СА-ն վերափոխեց SS-ի և այդ նոր կառույցի գործունեությունը տեղափոխեց «օրինական դաշտ»:
Գրեթե նույնը կատարեց Մաոն Չինաստանում:
1966-ի օգոստոսի 8-ի Չինաստանի կոմկուսի որոշմամբ այդ երկրում ձևավորվեցին երիտասարդ կոմունիստների կազմակերպությունը՝ խունվեյբինները, որոնք պետք է հարձակվեին բոլոր նրանց վրա, ում տեսակետները տարբեր չափերով կարող եին հակասել Մաոյի տեսակետներին:
Սկզբնական փուլում Մաոն գոհ էր խոնվեյբինների գործունեությունից: Նրանց նույնիսկ պետական մակարդակով օժանդակություն էր տրվում, երկրում «մշակույթային հեղափոխություն» իրականացնելու համար:
Սակայն շատ կարճ ժամանակ անց Մաոն հասկացավ, որ խունվեյբինների գործունեության արդյունքում, նրա վարկանիշն ավելի շատ անկում ապրեց, քան բարձրացավ: Իսկ վախի մթնոլորտի փոխարեն, երկրում առաջացավ խորը դժգոհություն իր հանդեպ: Արդյունքում, որպեսզի Մաոն անձամբ ռեաբիլիտացվի, խունվեյբինների գործողությունների համար մեղքը գցեց ուրիշների վրա: Իսկ որպեսզի չինական հանրությունը հավատար Մաոյի խոսքերին, ուղիղ մեկ տարի անց, 1967-ի աշնանը, Մաոյի կարգադրությամբ, չինական բանակը ֆիզիկական ոչնչացման ենթարկեց խունվեյբիններին: Վերջիններս այդպես էլ չհասկացան, թե ինչու Մաոն իրենց «զոհաբերեց»:
Եվ մինչ այսօր Չինաստանի պաշտոնական պատմագրության մեջ խունվեյբինների գործունեությունը խիստ բացասական է գնահատվում, որի գլխավոր մեղավորությունը Մաոյինն է համարվում:
Վերադառնալով մեր «խունվեյբինների» հարցին, նշենք, որ նրանք ցանկացած պարագայում պատժվելու են: Փաշինյանի կառավարման ընթացքում, հավանաբար մեղմ, իսկ իշխանափոխությունից հետո ավելի խիստ: Քանզի երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ անողները, հավասարվելու են պետական դավաճանների: Եթե երկրում բռնկվի քաղաքացիական պատերազմ, ապա մենք անխուսափելիորեն տարածքային կորուստներ կունենանք ռազմաճակատում: Ինչպես որ այդպես եղավ Ադրբեջանում, Էլչիբեյի կառավարման ընթացքում 90-ական թվականներին:
Իսկ ինչ վերաբերվում է հայրենասիրությանը, որոնցով իբր հանդես էին գալիս այդ երիտասարդները, ապա եթե մենք նրանց հիշեցնենք Տեր-Պետրոսյանի և վաղ Փաշինյանի հայացքները Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ, ապա դրանից հետո, այդ երիտասարդները, եթե, իհարկե, նրանք ազնիվ են, ապա ձվեր պիտի սկսեն նետել Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի ուղղությամբ կամ էլ հրապարակավ ներողություն խնդրեն հանրությունից և անձամբ Անժելա Թովմասյանից և խոստովանեն, որ իշխանության կողմից կատարել են էժանագին պատվեր:
Նրանք այլևս քայլերի այլընտրանք չունեն՝ կամ-կամ, երրորդ ճանապարհ այլևս չկա:
Սա է իրականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը