07 10 2019

Տիկին Դանիբեկյանի «շնորհիվ», քաղբանտարկյալների թիվը հասավ 3-ի․ փաստաբան



«Աննա Դանիբեկյանը չի կարող անաչառ լինել, քանի որ արդեն իսկ խախտել է մի շարք դատավարական պրոցեսներ»․- Yerevan Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը, որը Շենգավիթի դատարանի դիմաց մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիային։

Աննա Դանիբեկյանը, ըստ փաստաբանի, կատարում է քաղաքական որոշակի շրջանակների կամքը։

«Ակնհայտ է որ նրա մասնակցութմյամբ արդեն ունենք երեք քաղաբանտարկյալ։ Դա ոչ միայն իմ անձնական կարծիքն է, քայլ մի շարք իրավաբանների։ Նախագահ Քոչարյանը, որ քաղբանտաչրկյալ էր, քաղբանտարկյալ էլ մնաց, ավելացան իմ երկու պաշտպանյալները։ Քննիչը դատարան էր ներկայացել իրավաբանորեն մերկ, մերկ է նաև դատական ակտը՝ առանց հիմնավորումների»,- հավելեց Եփրիկյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ