ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․
«Պետությունն այնպիսին է, ինչպիսին նրա քաղաքացիներն են։ Հայաստանում փողոցային արդարադատությունը գնալով լայնացնում է իր հունը, ձեռք բերում նողկալի դրսևորումներ։
Սա արդյունք է վերջին շրջանում տեղի ունեցած նմանատիպ վարքագծին քաղաքական և իրավական գնահատական չտալուն, գնահատական տալու կամք չունենալուն կամ պարզապես՝ փողոցային որակները քաջալերելուն։
«Քաղաքական մշակույթ» է ձևավորվում՝ խարսխված ցեղային ինստինկտների վրա։ Մենք արժանի չենք սրան․․․
«Հայելի» ակումբի նկատմամբ բռնությունը սոսկ ազատ մամուլի դեմ ոտնձգություն չէ, սա անհատի, ՀՀ քաղաքացու ապահովության և պաշտպանվածության խնդիրն է, պետության որակի խնդիրը․․․ Սա իրավական և ժողովրդավարական երկրի ճանապարհը չէ։ Սա քաոսի և նահանջի ճանապարհն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը