Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Խոսեցի Անժելա Թովմասյանի հետ, խնդրեց փոխանցեմ բոլորիդ, որ այսօրվա դեպքը նա համարում է քաղաքական հետապնդում իր ընտանիքի և մամուլի նկատմամբ և կոչ է անում իրավապահ մարմիններին անհապաղ քայլեր ձեռնարկել տեսանյութում առկա անձանց հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ:
Հայելի ակումբի վրա հարձակումը այն ոճն է, որին ընդունակ է այս իշխանությունը: Ընդհանրապես մամուլի վրա հարձակումները արդեն բարձրակետին են հասնում և ես վստահ եմ, որ շուտով Նիկոլ Փաշինյանի լակոտախմբերը ավելի ինտենսիվ սադրանքների և հարձակումների են անցնելու:
Որպես ՀՀ քաղաքացի, որպես «ՔԳ» ՀԿ ղեկավար խստորեն դատապարտում եմ ցանկացած հարձակում ընդդեմ ցանկացած ԶԼՄ-ի և ազատ խոսքի: Միևնույն ժամանակ կրկնում եմ բազմիցս հնչեցրած կոչը` հնարավորինս ԶԻՆՎԵՔ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ միջոցներով, նմանատիպ հարձակում իրականացնողներին պարտադիր պետք է մաքսիմալ ֆիզիկական վնաս հասցնել:
Պատրաստ եղեք պաշտպանելու ձեր գրասենյակները, տները և գույքը, Նիկոլն ավելի հեռուն է գնալու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը