05 10 2019

Պատերազմն օրեցօր մոտենում է մեր դարպասներին․ Արթուր Ղազինյան

Պատերազմն օրեցօր մոտենում է մեր դարպասներին․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է․

«Ռուսաստանի «Վալդայ» ակումբում Ալիեւի ունեցած ելույթն ու դրանում առկա հռետորաբանությունը խտացված արտահայտում է Հայաստանի իշխանությունների Արցախի հակամարտության կարգավորման ոլորտում որդեգրած դիրքորոշումը, իսկ ավելի ճիշտ՝ այդ դիրքորոշման բացակայությունը։ 

Առանձնապես մտահոգիչ է, որ այդպիսի հռետորաբանություն կիրառվում է Ռուսաստանում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ներկայությամբ։

Բազմաթիվ անգամ հրապարակային զգուշացրել եմ Փաշինյանին առանձնահատուկ զգույշ եւ շրջահայաց լինել Արցախի հարցում, հատկապես Ալիեւի հետ շփումներում՝ հաշվի առնելով վերջինիս խորամանկ ու նենգ բնույթը։

Վարչապետի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրից Փաշինյանը թույլ է տալիս աններելի սխալներ, եւ իր «հեղափոխական» օրակարգը փորձում էր փաթաթել այդ «հեղափոխության» ոչ մի առնչություն չունեցող Արցախյան հակամարտության վրա։

Եթե ասվածին հավելենք նաեւ Լավրովի նախօրեին արված հայտարարությունն ու Կոսովոյի հետ արված համեմատությունը, ապա հաստատապես կարելի է պնդել, որ պատերազմը օրեցօր մոտենում է մեր դարպասներին։

Արցախյան հակամարտության հարցում հայ ժողովուրդն առավել քան միասնական է, եւ դա որեւէ կապ չունի ոչ Փաշինյանի, ոչ էլ իր կողմից հորինված «հեղափոխության» հետ։

Սակայն դա որեւէ կերպ չի մեղմելու Փաշինյանի անձնական եւ թիմային քաղաքական եւ իրավական պատասխանատվությունը կորցրած յուրաքանչյուր կյանքի եւ յուրաքանչյուր մետր տարածքի համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ