Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Լուսավոր Հայաստան» խմբակցությունում «երկարատեւ, լուրջ քննարկում-բանավեճերից» հետո խմբակցությունը դրսեւորեց «կառուցողական» մոտեցում եւ իշխող «Իմ Քայլը» խմբակցության հետ կողմ քվեարկեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին («Ընդդիմադիր հո չի նշանակում ամեն ինչին դեմ լինել։ Լավին՝ լավ, վատին՝ վատ» ծանոթ խոսքեր են, չէ՞։)։ Այսպիսով համերաշխորեն կողմ քվեարկելով ՍԴ-ն վերջնականապես ոչնչացնելու նախագծին, «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը փորձում է արդարանալ․
-Գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է։
Հարգելի պարոն Մարուքյան, հավատո՞ւմ եք ձեր խոսքերին։ Ավելի անկեղծ չէ՞ր լինի, եթե ասեիք․
-Գնդակը ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, դատախազության, դատարանների դաշտում է։ Տեսնենք, թե այդ կառույցները ինչպես պետք է ՍԴ առնվազն 6 անդամներին ստիպեն (ձեւերը բազմազան են՝ հարազատ, քավոր-սանիկ եւ այլն) կողմ քվեարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը