05 10 2019

Իշխանությունը պետք պատժի «Հայելի» ակումբի վրա հարձակվողներին․ Արա Վարդանյան

Իշխանությունը պետք պատժի «Հայելի» ակումբի վրա հարձակվողներին․ Արա Վարդանյան

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․

«Անժելա Թովմասյանի կողմից ղեկավարված Հայելի ակումբի վրա հարձակումը համարում եմ անընդունելի ինչպես և կհամարեի ցանկացած այլ լրատվականի վրա հարձակումը։

Այս պահին ավելին քան երբեք իշխանությունը պետք է ապացուցի իր ազատ մամուլ ունենալու խոստումը և օրենքի ողջ խստությամբ պատժի այս հարձակումը իրականացնողներին։ Ցանկացած այլ դեպքում սա դիտվելու է որպես իշխանությունների կողմից պլանավորած արարք և շատ վտանգավոր նախադրյալ կդառնա ապագայում նմանատիպ հարձակումների համար։ Կիսում եմ ես այն կամ այս հոդվածի վերնագիրը կամ տեկստը ընդհանրապես կարևոր չէ, քանզի խոսքը գնում է լրատվամիջոցների խոսքի ազատ արտահայտման մասին, որը ցանկացած դեմոկրատական երկրի հիմքն է։ Դե ձեզ տեսնենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ