04 10 2019

Այս նախագծին կողմ քվեարկողները դատվելու են պետական դավաճանության համար․ կարծիք

Այս նախագծին կողմ քվեարկողները դատվելու են պետական դավաճանության համար․ կարծիք

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․

«Այսօր ԱԺ-ում քվեարկության է դրվում հարց. Ով է կողմ Հայաստանի դատաիրավական համակարգի կործանմանը։ Այո, հենց կործանմանը։ Հարցը բնավ Հրայր Թովմասյանը չէ, հարցը հենց Սահմանադրությամբ ֆիկստված անկախ դատական համակարգի ոչնչացումն է։

Կարող ենք փաստել, որ այս խայտառակ նախաձեռնությանը բոլոր կողմ քվեարկողները ապագայում միանշանակ դատվելու են պետական դավաճանության համար։ Բոլոր կողմ քվեարկողները կրկնում են մեր պատմության մեջ արված նույնատիպ սխալը, որի պատճառով էլ ծովից-ծով Հայաստանից դարձանց մի թիզ երկիր։

Ու այս ամենը արվում է "ժաղովուրդն է պահանջում" թեզի ներքո։ Ժողովուրդը այլևս ձեզ չի ընդունում, քանզի ձեր բոլոր խոստումները չիրականացրիք։ Դուք կազմաքանդում եք մի ողջ համակարգ մեկ մարդուն ամեն գնով կալանավորված պահելու համար։ Դուք Հայաստանի հանրապետությունը պատանդ եք դարձնում մեկ դատական գործում ձեր նախընտրած արդյունքը ստանալու համար։ Բայց մեկ է ինչ էլ անեք, ոնց էլ փորձեք, Նախագահ Քոչարյանը հայտնվելու է ազատության մեջ։Չեմ էլ դիմելու ձեզ, որ դեմ քվեարկեք։ Դա շատ սխալ կլինի, հակառակը՝ քվեարկեք կողմ, որ ապագայում չկարողանաք պլստալ ժողովրդի դատաստանից»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ