03 10 2019

Ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը. Politik.am

Ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը. Politik.am

Politik.am-ը գրում է.

«Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը 1in.am-ին տված հարցազրույցում վիրավորական և անուղղակի հայհոյանքներ պարունակող արտահայտություններ էր կատարել Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հասցեին: Քոչարյանին բարկացրել էր Արփինե Հովհաննիսյանի այն հարցազրույցը, որտեղ Հովհաննիսյանը ասել է, որ եթե կասկածի տակ են դրվում, օրինակ, նախորդ տասը տարիներին իշխանության եղած տարբեր պաշտոնյաների գույքի օրինականության հարցը, ապա ինչու դրանից առաջ պաշտոն զբաղեցրածների գույքի օրինականությունն էլ չեն ստուգում, պայմանական ասած՝ հենց նույն Անդրանիկ Քոչարյանի կամ Գագիկ Ջհանգիրյանի գույքը։

Հովհաննիսյանին ի պատասխան Անդրանիկ Քոչարյանը ասել էր, որ Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով. «Պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունը»:

Հետաքրքիր է, որ սույն պարոնը Հրապարակ օրաթերթին դատի է տվել իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Հետաքրքիր է, թե նման արտահայտություններ անող անձը ինչն է համարում իր համար վիրավորանք:

Այս միջադեպը անհրաժեշտություն է առաջացնում ևս մեկ անգամ վերհիշել այն հոդվածը, որի համար Հրապարակ օրաթերթին դատի է տվել Անդրանիկ Քոչարյանը:

Հոդվածն ստորև.

1993-ին ինչպես էին ապրում Հայաստանը և Արցախը, բոլորս գիտենք։ Ինչպես ապրեց Գյումրին, շատերը չգիտեն կամ մոռացել են:

Վազգեն Սարգսյանի թեթեւ ձեռքով նույն թվականին Անդրանիկ Քոչարյանը նշանակվեց կառավարության լիազոր ներկայացուցիչ Շիրակի գոտում:

Շատ-շատ գյումրեցիների նման, ինձ համար էլ ամենանողկալի ժամանակահատվածը ոչ թե աղետից հետո էր, այլ 1993-96 թվականները՝ գյումրեցիների օկուպացման տարիները: Պատկերացրեք՝ զինված մաուզերիստների շքախումբը քայլում է Գյումրու ավերակ-ամայի փողոցներով, որտեղ ուրվականի նման անցնում են վշտի մեջ կորսված հատուկենտ մարդիկ՝ վերացած աշխարհից ու իրականությունից…

Խմբի առջեւից քայլում է Անդրանիկ Քոչարյանի «համհարզը»՝ Անդրանիկ Արշակյանը, զինվորական թանկարժեք համազգեստով եւ զինված «Մակարով» ատրճանակով, հետո գալիս է ինքը՝ գլխավոր մաուզերիստը, հետո՝ Կոբալ Անդոն, հետո՝ Մռդոն, հետո՝ խելոք ու խոնարհ Միքայել Վարդանյանն ու Մուշեղ Սաղաթելյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ