«Եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից»: Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին արած արտահայտությանը:
Հարցին, թե առաջարկով հանդես չի՞ գալու, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի և քննեն Անդրանիկ Քոչարյանի վարքը, Սասուն Միքայելյանն ասաց, որ արդեն պատասխանել է հարցին:
Դիտարկմանը, թե արարքը դատապարտելի չէ՞, Սասուն Միքայելյանն ասաց.
«Դատապարտելի է, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը