Արևելագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծում եմ՝ առնվազն քարոզչական տիրույթում կոպտագույն սխալ է, երբ Հայաստանի որևէ ղեկավար որևէ հանրային ելույթում Ադրբեջանի նախագահին անվանում է «գործընկեր», այդպիսով նրան ունկնդրի գիտակցության մեջ, ըստ էության, հավասարեցնելով իրեն։
Եթե անհրաժեշտ է չեզոք լիցք պարունակող բնորոշում, ապա կարելի է օգտագործել ուղղակի «Ադրբեջանի նախագահ» ձևը, իսկ եթե խնդիր կա քարոզչական հարված հասցնելու, ապա «Բաքվի բռնապետ» սահմանումը լիովին տեղին է և անխոցելի»։
#Հայաստանը #քարոզչություն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը