25 09 2019

ԱԽ գրասենյակում հանդիպել են կուսակցությունների ներկայացուցիչներին

ԱԽ գրասենյակում հանդիպել են կուսակցությունների ներկայացուցիչներին

Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման շրջանակներում սեպտեմբերի 25-ին,  ԱԽ գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետեւյալ ներկայացուցիչների հետ՝ Անժելա Խաչատրյան՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, Բագրատ Եսայան՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն», Գոռ Հակոբյան՝ «Քաղաքացու որոշում» կուսակցություն, Սուրեն Սահակյան՝ «Քաղաքացու որոշում» կուսակցություն, Հայկ Գրիգորյան՝ «Ազգային առաջընթաց» կուսակցություն: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ԱԱՌ կառուցվածքի նախագիծը։

Հաջորդիվ տեղի են ունեցել բովանդակային քննարկում եւ աշխատանքային ձեւաչափերի ու կազմակերպական հարցերի հստակեցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ