25 09 2019

Ստյոպա Սաֆարյանն ապացուցեց՝ ստահակությունը սահմաններ չունի․ Top-news.am

Ստյոպա Սաֆարյանն ապացուցեց՝ ստահակությունը սահմաններ չունի․ Top-news.am

Top-news.am-ը գրում է․«Վաղուց էր հայտնի, որ անբարոյականությունն ու ստահակությունը սահմաններ չունի, բայց հիմա իրեն քաղաքագետ համարող Ստյոպա Սաֆարյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ դա հենց այդպես է:

Որքան անբարոյական պետք է լինես, որ մարդու մահից, ինքնասպանությունից անմիջապես հետո փորձես ինչ-որ մեկին առանց հիմնավոր ապացույցների, կասկածների մեղադրես սպանության մեջ:

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ, ապա տված հարցազրույցներով ցույց տվեց, որ ինքը, հանուն հանձնարարություն կատարելու, պատրաստ է տրորել ցանկացած բարոյական արժեք. կարճ ասած, նա ապացուցեց, հաստատեց, որ ստահակությունը սահմաններ չունի:

Մնում է կռահել, թե մարդուն որքան պետք է վճարեն, որ թեւերը քշտած այսքան կեղտոտ գործ անեն:

Եթե Հայաստանը գոնե կիսով չափ իրավական, ժողովրդավարական պետություն լիներ, եթե կառավարող ուժն իրապես հետամուտ լիներ ժողովրդավարական եւ իրավական պետություն կառուցելու, ապա Ստյոպա Սաֆարյանն իր հարցազրույցներից եւ ֆեյսբուքյան գրառումից հետո պետք է առնվազն բերման ենթարկվեր եւ հարցաքննվեր:

Բացի այն, որ նա կոնկրետ մարդկանց, կոնկրետ մարդու շատ կոնկրետ մեղադրանքն է ներկայացնում, դեռ ավելին, թշնամանք է հրահրում: Իսկ եթե մի պահ ընդունենք, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատները Ստյոպիկին լուրջ մարդու տեղ դնեն ու հավատան նրան: 

Ստյոպա Սաֆարյանը եւ բոլոր նրանք, ովքեր, չգիտես ինչու, նույն բառերով եւ նույն շեշտադրումներով ինքնասպանությունը փորձում էին ներկայացնել սպանություն, իհարկե, շատ շուտով պատասխան են տալու իրենց գործունեության համար, անկախ նրանից քանի ֆեյք ունեն կամ քանի դրամ եւ դոլար են գրպանել Հայաստանում կեղտոտ եւ ատելության մթնոլորտ հաստատելու համար:

Եւ մի խորհուրդ Ստյոպիկին եւ նրա տերերին. Հայկ Հարությունյանի ցուցմունքների գոնե մի մասը հրապարակվել է, եւ մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, թե ով եւ ովքեր կարող էին կանխել ողբներգությունը, բայց չկանխեցին, եւ որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արել է բռնություն թույլ չտալու համար:

Իհարկե, այս խորհուրդը Ստյոպիկի համար լումայի արժեք էլ չի ունենա, քանի որ արդեն համոզվել ենք՝ ստահակությունը սահմաններ չունի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ