Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Fox LA-ի թղթակից Արաքսյա Կարապետյանին։
ԼՂ հակամարտության կարգավորման թեմային անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․
«Մենք պատրաստ ենք լուծումներ գտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Իմ ուղերձն այն է, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,- ասել է Փաշինյանը։
«Այժմ ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ասի և ընդունի նույն բանաձևը, որի համաձայն հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է ընդունելի լինի Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների համար: Եթե իմ ադրբեջանցի գործընկերն ընդունի այս բանաձևը, մենք բավականին մոտ կլինենք հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,- նշել է վարչապետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը