24 09 2019

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՍԴ ղեկավարի լիազորությունների դադարեցման համար

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՍԴ ղեկավարի լիազորությունների դադարեցման համար

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին դրական եզրակացություն է տվել կառավարող «Իմ քայլը» դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությանը՝ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար: ԱԺ-ն իր հաջորդ քառօրյայում կքննարկի Հրայր Թովմասյանի լիազրությունները դադարեցնելու հարցը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքը պատրաստել էր դիմում Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին։ Սակայն Ազգային ժողովը կարող է ՍԴ դիմելու որոշում կայացնել միայն գաղտնի քվեարկությամբ հարցը քննարկելուց հետո՝ ձայների 3/5 հարաբերակցության դեպքում։

Նախաձեռնությանը հավանություն է տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ «Բարգավաճ Հայաստանն» առայժմ որոշում չի կայացրել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ