«Այս 20 րոպեների ընթացքում եկանք այն եզրակացության, որ խորհրդարանից գաղտնի ցանկ չի կարող լինել, քանի որ հենց խորհրդարանն է այդ գումարը տվողը»,- ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ Ազգային ժողովը 92 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ քվեարկեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին նախագծին։
«Չի կարող խորհրդարանից գաղտնի, կուրորեն գումար տալ, բայց մեր հարցերին ի պատասխան ասվել է, որ սա հարկային գաղտնիք է»,- ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսվարողներին։ Մանարամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը