«Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է․
«Վերջին մեկ տարվա բոլոր իրադարձությունները մի ենթատեքստ ունեն: Էդ մի ենթատեքստն ընդգծում է իրավիճակի ողջ նողկալիությունը: Կապ չունի` Ամուլսարն ա, սահմանադրական կարգն ա, թե` մսխումները: Ամեն տեղ նույն ենթատեքստն է: Իրենց կարելի է, իսկ այլոց` ոչ: Իրենց կարելի է, որովհետև իրենց բերել է արևմուտքը:
Սևազգեստ մայրերի հետ կապված իրավիճակի նողկալիությունը նրանում չէ կայանում, որ Փաշինյանն իր ձեռքերի արյունը փորձում է պետբյուջեով լվալ: Դա իրեն չի հաջողվի: Հարյուր տարի հետո էլ գրքերում մեկ է գրվելու է, որ զինված ամբոխը փորձեց զավթել իշխանությունը, ինչի արդյունքում 200 զինվոր հոսպիտալացվել է, զոհվել են երկու զինվոր և ութ քաղաքացիական: Նույն կերպ Տեր-Պետրոսյանը երբեք չի մաքրվի Արցախյան ազատամարտը խոչընդոտելու փաստից: Բայց էլի եմ ասում, սա չի, որ սրտխառնոց ա առաջացնում: Զզվելին էն ա, որ էս նույն սևազգեստ մայրերի վիշտը քայլառաստները ամեն կերպ շահագործել են նախկինում, իսկ հիմա էդ մարդիկ էլ պետք չեն, հիմա իրանց կարելի է սպիսատ անել, փնովել ու պիտակավորել: Սա է վերջին մեկ տարվա բոլոր պրոցեսների ենթատեքստը՝ հասարակ, երեսպաշտ բ*****ություն:
Էն ժամանակ Մոգերինին դա կանվաներ մարդու իրավունքների խախտում, հիմա Մոգերինին ձոներ է հյուսում Նիկոլին: Որտև Նիկոլը խոստացել է լուծել իրենց ազգային անվտանգության կարևորագույն խնդիրը: Ադրբեջանական գազատարը պիտի անխափան աշխատի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը