Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հիշու՞մ եք մի ժամանակ կար նման բան,որի անունը դրել էին տնտեսական հեղափոխություն,թե արդեն մոռացաք:
Տնտեսական հեղափոխության մասին խոստումներ տվողը,այսօր զբաղված է միայն մարդկանց դատելով: Ամբողջ իշխանական արսենալը օգտագործվում է երկրորդ նախագահին պատանդ պահելու և նախկին իշխանություններին քննադատելու և հետապնդելու համար: Չկա որևէ տնտեսական հեղափոխություն,չկա նույնիսկ դրա տնազը:
Դե գազի գնի բարձրացումն էլ կլինի շուտով ,հետո դա էլ կմոռանաք: Իսկ դուք մի շեղվեք շարունակեք ծափ տալ,հիշողությունն ի՞նչ եք անում: Այդքան աշխատատեղ,այդքան բարձր աշխատավարձ,վայելեք,վայելեք ձեր տնտեսական հեղափոխությունը»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը