11 02 2025

Երեք նախագահ էնտեղ է դատվում, մեկը՝ այստեղ․ լավ սինխրոնիզացված պրոցես է․ Ռոբերտ Քոչարյան



Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված, այնուհետև վերաբացված դատական նիստի ավարտին, երբ դատավոր, Նիկոլ Փաշինյանի կուսակցության նախկին անդամ Սարգիս Պետրոսյանը հաջորդ դատական նիստի օրն էր հարմարեցնում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց․

«Բաքվում էլ է դատական նիստ․․․ Սինխրոնիզացված»։

Այնուհետև ծավալվեց երկխոսություն դատավորի և Ռոբերտ Քոչարյանի միջև․

  • Պարոն Քոչարյան, ի՞նչ կապ ունի ձեր կողմից նշված երկրում նշանակված դատական նիստը ռուսական արտահայտութունուվ՝ սինխրոնիզացված մեր դատական նիստի հետ։
  • Հետաքրքիր սինխրոնիզացիա եղավ։
  • Այսինքն, ակնարկ եք անում, որ այս դատավորը․․․
  • Ես իրավունք ունեմ ենթադրելու։
  • Այսինքն էնքան պարապ եմ, որ նայում եմ կողքի պետություններում ով ինչ նիստեր է նշանակո՞ւմ։
  • Մեր հայրենակիցներին է վերաբերում․ դա, կարծում եմ, ոչ մեկիս պարապության հետ կապ չունի,- միջամտեց Արամ Վարդևանյանը։
  • Երեք նախագահ էնտեղ է դատվում, մեկը՝ այստեղ, լավ սինխրոնիզացված, ենթադրում եմ, պրոցես է կատարվում,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
  • Պարոն Քոչարյան պետք չէ ենթադրություններ անել։
  • Դուք այնպես եք արել և ընդհանրապես՝ դատաիրավական համակարգը, որ կամա թե ակամա մտածում ես, որ այստեղ, այո, սինխորնիզացված գնում է։
  • Մի՛ մտածեք այդպես, պա՛րոն Քոչարյան։
  • Մտածում եմ․ դա էլ է՞ արգելված։ Հեռացրեք ինձ դահլիճից։

Զրույցը՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ